ԼՂ-ում իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

ԼՂ-ում իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Բրազիլիայի մշտական ներկայացուցիչ Սերժիո Ֆրանսա Դանեզին Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշեց, որ մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վատթարացման մասին տեղեկություններով: 

 

Նրա խոսքով՝ առանձնապես մտահոգիչ է այն, որ հունիսից իրավիճակն առավել վատթարացել է խոցելի անձանց համար: 

 

«Բրազիլիան հաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում:  սահմանների վերահսկողության խստացման ժամանակ պետք է հաշվի առնել մարդասիրական իրավունքի սկզբունքները, որպեսզի կանխվի անմեղ քաղաքացիներին պատճառվող տառապանքը: Ներկայիս իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին և անվտանգությանը: 

 

Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի դեպի ԼՂ մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի հնարավորությունը: Մենք անհրաժեշտ ենք համարում հրատապ լուծում գտնել ճգնաժամին, որը կարող է ավելի վատթարանալ ձմռանն ընդառաջ: 

 

Բրազիլիան հասկանում է, որ հակամարտության ընթացքում, որը ձգվել է մի քանի սերունդ, հազարավոր կյանքեր են ընդհատվել: Անհրաժեշտ է բռնության շրջանն ընդհատել, այդ թվում՝ հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և ամրապնդել վստահության միջոցառումները:  Բրազիլիան, որպես աշխույժ հայ համայնք ունեցող երկիր, կոչ է անում պահպանել երկխոսության խողովակները և եռակողմ հայտարարության դրույթները: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարող է ճանապարհային քարտեզ լինել խաղաղաշինության համար: Շատ կարևոր է, որպեսզի կողմերը հետևեն ստանձնած պարտավորություններին և շարունակեն աշխատել հակամարտության մնայուն լուծում գտնելու ուղղությամբ: Այս խորհուրդը պետք է հետևի զարգացումներին և պատրաստակամություն դրսևորի հնարավորինս աջակցելու»,- ասել է Դանեզին: