Նիդերլանդների քաղաքական ուժերը վարչապետին կոչ են արել գործել Ցեղասպանության կոնվենցիային համապատասխան

Նիդերլանդների քաղաքական ուժերը վարչապետին կոչ են արել գործել Ցեղասպանության կոնվենցիային համապատասխան

Նիդերլանդների գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված դիմել են երկրի վարչապետին և ԱԳ ղեկավարին: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

 

«Ադրբեջանի կողմից Լաչինի անօրինական շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստից առաջ, որը հաջորդում է Մորենո Օկամպոյի նախազգուշացումներին, Նիդերլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները խնդրել են երկրի վարչապետին և արտգործնախարարին՝ գործել Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան»,- գրել է դեսպան Բալայանը։