Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին հնարավոր է հետևել նաև առցանց. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին հնարավոր է հետևել նաև առցանց. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, առցանց հնարավոր է հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Այն անցկացվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։
Հանդիպմանը մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: