Ամիր Աբդոլլահիանը դրական է գնահատել Իրանի ակտիվների ապասառեցումը

Ամիր Աբդոլլահիանը դրական է գնահատել Իրանի ակտիվների ապասառեցումը

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Աբդոլլահիանը դրական է գնահատել Իրանի ակտիվների ապասառեցումը և ընդգծել, որ եթե բոլոր կողմերը լուրջ կամք դրսևորեն, ապա միջուկային համաձայնագրի վերականգնումն էլ հասանելի կլինի: Նա հավելել է, որ Իրանի ու ԱԷՄԳ-ի համագործակցությունը ճիշտ ուղու վրա է:
Աբդոլլահիանը քննադատել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԵՄ ոչ կառուցողական մոտեցումը՝ շեշտելով, որ դա հօգուտ Եվրոպայի չէ: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ իրանական ԱԹՍ-ների կիրառման լուրերն անհիմն են: