Ռուսաստանում Իրանի դեսպանը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանում Իրանի դեսպանը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ՝ հայտնել է իրանական կողմը։
Պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։