Գուրիայի շրջանի Ախալսոփելի գյուղում սպանություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել իր հարեւանությամբ բնակվող քաղաքացիների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Գուրիայի շրջանի Ախալսոփելի գյուղում։ Անձը գյուղի երկու բնակիչների վրա կրակ է բացել, որի արդյունքում մահացել է 46-ամյա Օթար Մուկիան:
Մուկիան մահացել է հիվանդանոցում: Երկրորդ տուժած Գիա Տուգուշին տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալներով երկու կրակոցները արձակվել են 15 րոպե ընդմիջումով: Հարձակման պատճառը դեռեւս հայտնի չէ: