Իրանական պատվիրակության հետ քննարկվել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Իրանական պատվիրակության հետ քննարկվել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 29-ին ընդունել է իրանական «Ալվանդ Մայնինգ և Միներալ Ինդաստրիզ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

 

 

Կարևորելով այս ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը»,- նշված է գրառման մեջ։