Առանց Թուրքիայի մասնակցության՝ հնարավոր չէ Կովկասում որևէ խնդիր լուծել. Աքար

Առանց Թուրքիայի մասնակցության՝ հնարավոր չէ Կովկասում որևէ խնդիր լուծել. Աքար

Առանց Թուրքիայի մասնակցության՝ հնարավոր չէ որևէ խնդիր լուծել Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում, Բալկաններում և Կովկասում։ Այս մասին Sabah-ին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ և ուժեղ պետություն է, կարևոր դերակատար տարածաշրջանում և աշխարհում և լուրջ նախագծեր ունի Ասիայում և Աֆրիկայում:
Աքարի կարծիքով՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներ կան՝ սկսած թաքնված պատժամիջոցներից մինչև ահաբեկչություն: Թուրքիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ երկրի զինված ուժերի միակ թիրախը ահաբեկիչներն են: