Ադրբեջանում ձերբակալել են Իրանի հատուկ ծառայությունների հետ կապերի համար կասկածվող մոտ 20 մարդու

Ադրբեջանում ձերբակալել են Իրանի հատուկ ծառայությունների հետ կապերի համար կասկածվող մոտ 20 մարդու

Ադրբեջանում կրկին ձերբակալել են Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար կասկածվող անձանց: Ներքին գործերի նախարարության տվյալով՝ ձերբակալվել է մոտ 20 մարդ:
Ձերբակալվածները, իբրև թե, զբաղվել են «իրանական ռեժիմի քարոզչությամբ», կոչ արել տապալել աշխարհիկ պետությունը: Նշված անձինք մեղադրվում են նաև թմրամիջոցների առևտրով զբաղվելու համար։