Չավուշօղլուն և Շմիդը քննարկել են Ուկրաինայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ Վիեննայում կայացած հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։
«Հելգա Շմիդի հետ քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն Ուկրաինայում և Հարավային Կովկասում»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում:
#AGİT Genel Sekreteri Schmid’le Viyana’da yaptığımız görüşmenin gündemi Ukrayna ve Güney Kafkasya’daki gelişmelerdi.
Discussed regional developments in #Ukraine and South Caucasus w/@HelgaSchmid_SG of #OSCE. pic.twitter.com/DfDsIgROIR
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) April 14, 2023