Վրաստանում սպասվում է կարկուտ եւ հորդառատ անձրեւ |

Վրաստանում սպասվում է կարկուտ եւ հորդառատ անձրեւ |

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլի 12-ին և 13-ին Վրաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ ուժեղ քամի։ Արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։
Հորդառատ անձրևի պատճառով հնարավոր է նաև Վրաստանում գետերում ջրի մակարդակի բարձրացում, ինչպես նաև Հանրապետության լեռնային շրջաններում սողանքային գործընթացների  ակտիվացում և լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում։