ՀՀ ՊՆ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների

ՀՀ ՊՆ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների

Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում Defender 2023 բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրել է հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէ: Պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին։
«Վերջիվերջո, ՀՀ ԶՈՒ-ն մասնակցելո՞ւ է այդ զորավարժությանը» հարցին Թորոսյանը պատասխանել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»: