Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված հարցերը Մոսկվան ու Երևանը կկարգավորեն դաշնակցային և փոխընդունելի ձևով
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից Հռոմի ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու հարցին և Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր տալուն:
«Այդ թեման բարձր մակարդակի շփումներում քննարկման առարկա է: Անհրաժեշտություն չեմ տեսնում բարձրաձայնելու այդ շփումների մանրամասները: Կարծում եմ՝ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով»,- ասել է Զախարովան: