Իլիա Դարչիաշվիլի. Մյունխենի համաժողովում Իրակլի Ղարիբաշվիլին կխոսի եվրոպական էներգետիկ անվտանգության գործընթացում շատ կարևոր մաս լինելու Վրաստանի մտադրության մասին

Իլիա Դարչիաշվիլի. Մյունխենի համաժողովում Իրակլի Ղարիբաշվիլին կխոսի եվրոպական էներգետիկ անվտանգության գործընթացում շատ կարևոր մաս լինելու Վրաստանի մտադրության մասին

Մյունխենի անվտանգության համաժողովում, այսօր նախատեսված պանելային քննարկման ժամանակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կխոսի Վրաստանի մտադրության մասին՝ դառնալու Եվրոպայի էներգետիկ անվտանգության կարևոր մաս՝ Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացման գործընթացում,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին։
Արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է Վրաստանի դերը էներգետիկ անապահովության ֆոնին և այս տեսակետից կարևորել Սևծովյան սուզանավային մալուխային նախագիծը։
«Նոր աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերների ֆոնին, որոնց ուղղություններից մեկն էլ էներգետիկ անվտանգությունն է, Վրաստանը ձեռք բերեց նոր դեր ու գործառույթ։ Վրաստանի վարչապետն այս նոր կարևոր գործընթացում Վրաստանի մոտիվացիայի մասին կխոսի պանելային քննարկման ժամանակ։ Երբ խոսքը վերաբերում է Եվրոպայի անվտանգությանը, Եվրոպա էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացմանը, Վրաստանը մտադիր է լինել շատ կարևոր մաս։ Դա հաստատում են մեր երկրի ձեռնարկած քայլերը, Ադրբեջանի, Վրաստանի եւ Եվրամիության երկու անդամների մասնակցությամբ ստորագրված հուշագիրը»,- ասել է Դարչիաշվիլին։
Նրա խոսքով, Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա նաև Եվրամիության առաջատար անդամ երկրների ղեկավարների հետ, որտեղ շեշտը դրվելու է, թե ինչպես մոբիլիզացնել այդ երկրները, որպեսզի Վրաստանը աշնանը ստանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։