Ենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի նախարարները քննարկել են, թե ինչպես ուժեղացնել գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային և Բոսնիա-Հերցեգովինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարները քննարկում են, թե ինչպես ուժեղացնել Վրաստանի, Մոլդովայի և Բոսնիա-Հերցեգովինայի գործնական աջակցությունը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում, վաղը նախատեսված պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
«Նախարարները կքննարկեն, թե ինչպես ուժեղացնել գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային։ Սրանք ՆԱՏՕ-ի երեք արժեքավոր գործընկերներն են, որոնք վտանգի տակ են գտնվում Ռուսաստանի կողմից»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, նախարարների հանդիպմանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության և զսպման ուժեղացման, ինչպես նաև արդյունաբերական կարողությունների բարձրացման և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության հարցերը։
Սթոլթենբերգը ևս մեկ անգամ ընդգծել է Ուկրաինային աջակցելու կարևորությունը։
«Մենք պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել այն, ինչ անհրաժեշտ է հաղթելու համար՝ հասնելու արդար և կայուն խաղաղության»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։