Իրակլի Ղարիբաշվիլի. Ցավակցում եմ մեր հայ ընկերներին, մեր մտքերն ու աղոթքներն ուղղված են ողբերգության զոհերի ընտանիքներին ու հարազատներին

Իրակլի Ղարիբաշվիլի. Ցավակցում եմ մեր հայ ընկերներին, մեր մտքերն ու աղոթքներն ուղղված են ողբերգության զոհերի ընտանիքներին ու հարազատներին





Ցավով եմ լցված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունի կապակցությամբ,- այս մասին «Twitter» սոցիալական ցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարն իր ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին։
«Ցավով եմ լցված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունի և մարդկային զոհերի ու վիրավորների լուրով։ Ցավակցում եմ մեր հայ ընկերներին այս սգո պահին։ Մեր մտքերն ու աղոթքներն ուղղված են այս ողբերգության զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է վարչապետը «Twitter»-ում։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։