Շինդիսիի ճակատամարտում զոհված հերոսների նվիրումը միշտ կմնա մեր նորագույն պատմության հպարտ օրինակը, որի վրա կմեծանան ապագա սերունդները. Իրակլի Ղարիբաշվիլի

Շինդիսիի ճակատամարտում զոհված հերոսների նվիրումը միշտ կմնա մեր նորագույն պատմության հպարտ օրինակը, որի վրա կմեծանան ապագա սերունդները. Իրակլի Ղարիբաշվիլի

Շինդիսիի ճակատամարտում զոհված հերոսների նվիրումը միշտ կմնա մեր նորագույն պատմության հպարտ օրինակը, որի վրա կմեծանան ապագա սերունդները,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր ողջ Վրաստանը կրկին հարգելու է մարտում հերոսաբար զոհված 17 վրացի մարտիկի հիշատակը։
«14 տարի է անցել օգոստոսյան պատերազմի ամենատպավորիչ ու ակնառու հերոսական պատմություններից մեկից՝ Շինդիսիի ճակատամարտից։
Այսօր ողջ Վրաստանը կրկին կհարգի մարտում հերոսաբար զոհված 17 վրացի մարտիկի վառ հիշատակը։
Նրանց նվիրվածությունը հայրենիքի ազատությանն ու անկախությանը միշտ կմնա մեր նորագույն պատմության հպարտ օրինակը, որի վրա կմեծանան ապագա սերունդները»,- գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։