Շալվա Պապուաշվիլի. Թեկնածուի կարգավիճակ շնորհելով՝ ԵՄ-ն կարող է հաստատել իր երկարաժամկետ հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ և սահմանափակել Վրաստանի անբարյացակամների հնարավորությունները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին օրենսդիր մարմնում զեկույց է ներկայացնում 2021 թվականի խորհրդարանի գործունեության մասին։
Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, Վրաստանը պատմական գործընթացի մեջ է, ողջունելի է, որ Եվրամիությունը կարճ ժամանակում որոշում է կայացրել քննարել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հայտարարությունները։
«Ներկայացնում ենք խորհրդարանի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը և 2022 թվականի ծրագրերը։ Այսօր մենք մի երկրի խորհրդարանում ենք, որը կարողացել է դիմակայել վերջին տարիների ամենադժվար միջազգային և ներքին մարտահրավերներին, պահպանել խաղաղություն և ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։ Այսօր, Վրաստանի պատմական գործընթացի ժամանակ, երբ Վրաստանը մարտի 3-ին հայտ ներկայացրեց Եվրամիությանն անդամակցելու մասին, ողջունելի է, որ ԵՄ-ն շատ արագ որոշում է կայացրել՝ քննարկել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դիմումները և սկսել գործընթացը։ Մեկ ամսում Վրաստանը կարողացել է պատասխանել 2669 հարցի ու վերադարձնել Եվրահանձնաժողով։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ երկրին մատուցած անխոնջ ծառայության համար, և այս ամբիոնից հատկապես ուզում եմ նշել խորհրդարանի աշխատակազմի ներդրումն այս հարցաշարը լրացնելու գործում։
Մենք ներկայումս սպասում ենք ԵՄ որոշմանը և ակտիվորեն աշխատում ենք ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ՝ մոբիլիզացնելու քաղաքական աջակցությունը»,- ասել է Պապուաշվիլին:
Խորհրդարանի նախագահի տարեկան զեկույցին մասնակցում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության անդամներ և Վրաստանում հավատարմագրված դեսպաններ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։