ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր է պատրաստել՝ 500 մլն դոլար արժողությամբ

ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր է պատրաստել՝ 500 մլն դոլար արժողությամբ


ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման ծրագիր է մշակել, որի արժեքը կարող է հասնել 500 մլն դոլարի: Այս մասին հայտնում է Newsweek ամսագիրը ՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը:

Պարբերականը ձեռք է բերել պետական ​​գնումների մասին տվյալներ, որոնք պարունակում են Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ԱՄՆ տիեզերական ուժերի Պիտուֆիկ բազայի զարգացման լայնածավալ առաջարկներ։

Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։ Ինժեներական կորպուսից պարբերականին հաստատել են, որ «կառավարությունն արդեն առանձին պայմանագիր է կնքել նախագծային ծառայությունների համար»։

Նախագծերը նախատեսում են ավիատեխնիկայի համար երեք անգարի, ինքնաթիռների տեխնիկական սպասարկման համար առանձին շենքի, ավիատեխնիկան կորոզիայից պաշտպանելու օբյեկտների կառուցում, ինչպես նաև ավիացիոն գործողություններ ապահովող ենթակառուցվածքի արդիականացում:

Նշվում է, որ առաջարկները մշակելիս հաշվի են առնվել արկտիկական խիստ պայմանները: Նախատեսվում են լրացուցիչ ներդրումներ էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերում: Ինժեներական կորպուսի փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքները գնահատվել են 250-500 մլն դոլար: