Քաղաքականացված գնահատական է․ ԲՏԱԱԲ նախարարը՝ Firebird AI-ի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների պնդումների մասին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը շահարկում է համարում ռուսական լրատվամիջոցներում հնչող մեկնաբանությունները, թե իբր Հրազդանում ստեղծված Firebird AI կենտրոնը հետախուզական նշանակություն ունի: Նախարարը լրագրողի հարցին ի պատասխան ասել է. «Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է»:
«Նման գործարաններն այսուհետ ենթակառուցվածքային նշանակություն ունեն:
Հարցը կարելի է տեղափոխել հետևյալ տիրույթ. նույնիսկ ավտոմեքենան կարելի է օգտագործել հանցագործության համար, բայց արդյո՞ք արգելափակենք, թույլ չտանք ավտոմեքենաների օգտագործումը:
Դա մնում է տեսական շահարկումների դաշտում: Ներկայացնեն փաստեր, սիրով նստենք, քննարկենք, հասկանանք»,- նշել է նախարարը: