Նրա խոսքով, դաշինքի բոլոր անդամները հասկանում են Վրաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունների կարևորությունը։
«Դաշինքի բոլոր անդամները հասկանում են Վրաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների կարևորությունը։ Կարծում եմ՝ մեր վրացի և ուկրաինացի ընկերներին ուղղված ուղերձը շատ պարզ է՝ մենք աջակցում և հարգում ենք նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և որ դուռը բաց է դաշինքի ընդլայնման համար։
Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում չորս ժամ շարունակ մենք հասկացնում էինք, որ դաշինքը Ռուսաստանի հետ «բաց դռների» քաղաքականություն չի քննարկելու։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ խոսել այլ հարցերի շուրջ՝ սպառազինությունների վերահսկում, թափանցիկություն, ռիսկերի նվազեցում։ Ինչ վերաբերում է բաց դռների քաղաքականությանը, մենք հստակ ասել ենք, որ հարգելու ենք բաց դռների քաղաքականությանը մեր հանձնառությունը», — ասաց Ջուլիան Սմիթը: