Հայկական գյուղմթերքի արտահանումը դեպի Վրաստան ընդլայնվում է
ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, իսկ առաջիկայում նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։
Միաժամանակ հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման վերաբերյալ։ Արդյունքում, հայկական բարձրորակ ձկնարտադրանքը նույնպես շուտով հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։
ՀՀ դեսպանությունը նշում է, որ շարունակելու է հետևողական աշխատանքները՝ նպաստելու հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, ինչպես նաև Հայաստանի արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանն ու արտահանման ծավալների ավելացմանը։