Ինչպիսի ապատեղեկատվություն է տարածվում Վրաստանի շրջաններում, այդ թվում Սամցխե-Ջավախքում

Ինչպիսի ապատեղեկատվություն է տարածվում Վրաստանի շրջաններում, այդ թվում պատվաստումների և երկրի արևմտյան ընթացքի վերաբերյալ և ինչպիսի՞ն է դրանց ազդեցությունը բնակչության վրա։ ԱՄՆ-ից հետազոտող Զոի Բորդենը նախատեսում է ուսումնասիրել այդ խնդիրները 9 ամիսների ընթացքում։
Դրա համար նա գտնվում է Սամցխե-Ջավախքում։ Հետազոտողը նախատեսում է հանդիպել ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և այս նախաձեռնության շրջանակներում զրուցել է նաև մեր լրագրողի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Սամցխե-Ջավախքի ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները, ինչպես նաև էթնիկ փոքրամասնություններին վերաբերվող ապատեղեկատվությունը։