Ախալքալաքում շարունակվում են Սուրբ Նինո փողոցի ճանապարհաշինարարական աշխատանքները
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն և քաղաքապետարանի վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են քաղաքի Սուրբ Նինո փողոցում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին։
Սուրբ Նինո փողոցը գտնվում է կիրճին հարակից հատվածում և քաղաքի կենտրոնի հետ կապող կարևոր ճանապարհներից է։ Հատկապես ձմեռային եղանակային պայմաններում բնակիչների տեղաշարժն այստեղ հաճախ դժվարանում է, ուստի իրականացվող նախագիծը կարևոր նշանակություն ունի ճանապարհային անվտանգության և երթևեկության բարելավման տեսանկյունից։
Ծրագրի շրջանակում նախատեսված է ճանապարհի կառուցում և ասֆալտապատում, ինչպես նաև ամբարտակների և ջրահեռացման համակարգի կառուցում, ինչը կնպաստի ճանապարհի ամրացմանը և տեղումների ժամանակ ջրի արդյունավետ հեռացմանը։
Ենթակառուցվածքային նախագիծը ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով, իսկ դրա ընդհանուր արժեքը կազմում է 316 000 լարի։
Աշխատանքների ավարտից հետո Սուրբ Նինո փողոցի բնակիչներն ու երթևեկողները կօգտվեն առավել անվտանգ, հարմարավետ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքից։