Ասպինձայում շարունակվում են կենտրոնական փողոցների վերանորոգման աշխատանքները
Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն այցելել է ավանում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վայր և տեղում ծանոթացել նախագծի ընթացքին։
Ներկայում ակտիվ փուլում են Ռուսթավելիի, Տաբիձեի և Թամար Մեփեի փողոցների վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման ծրագրի շրջանակում։
Նախագիծը նախատեսում է ճանապարհային ծածկույթի վերականգնում, ինչպես նաև հարակից ճանապարհային ենթակառուցվածքների կարգավորում և բարեկարգում։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 600 հազար լարի։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի և կավարտվեն սահմանված ժամկետներում։