«Օմիկրոնի» դեպքում պատվաստանյութն անօգուտ է. Ղարիբաշվիլի

«Օմիկրոնի» դեպքում պատվաստանյութն անօգուտ է. Ղարիբաշվիլի

Կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Omicron-ի պարագայում պատվաստանյութը չի գործում։

Որպես ապացույց նա օրինակ բերեց ինքն իրեն՝ նշելով, որ հիվանդացել է, չնայած նրան, որ պատվաստվել էր։

Վարչապետը դրանով է բացատրել վերջերս ընդունված որոշումը՝ վերացնելու այսպես կոչված «կանաչ անձնագրեր»-ը։

«Դելտայի և այլ շտամների դեպքում պատկերն այլ էր, իսկ Omicron-ի պարագայում շատ դեպքերում պատվաստանյութը չի գործում։ Ես օրինակ եմ։ Անցյալ տարի ես վարակվեցի այլ շտամով, երկու անգամ պատվաստվեցի Pfizer-ով, բայց, այնուամենայնիվ, հիվանդացա Omicron-ով»,- ասել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ նա հավելեց, որ այս շտամը 4 կամ նույնիսկ 5 անգամ ավելի հեշտ է ընթանում, քան մյուսները։