Վրաստանում ԱՄՆ դեսպանի այցը Ախալքալաք |

Այսօր՝ Հոկտեմբերի 26֊ին Ախալքալաքում էր Վրաստանում ԱՄՆ լիազոր դեսպան Քելլի Դեգնանը։ Սամցխե Ջավախք կատարած այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ Ախալքալաքի թիվ 3 ու թիվ 4 հանրային դպրոցների և Ախալցխայի թիվ 1 և թիվ 6 հանրային դպրոցների բարձր դասարանների աշակերտների հետ։
Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ռեսուրս կենտրոն տնօրեն Թերեզա չիվչյանը, դպրոցների ուսուցիչները և աշակերտներ։Հանդիպման ժամանակ դպրոցների աշակերտները ներկայացրին այն կրթական ծրագրերը, որոնք իրականացրել են ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
«Այսօր մենք ունեցանք հանդիպում և շատ լավ քննարկում տարբեր դպրոցների աշակերտների հետ, ովքեր մասնակցում էին USAID-ի աջակցությամբ իրականացվող քաղաքացիական կրթության ծրագրին և նրանք ներկայացրին իրենց նախագծերը, որոնք շոշափում էին տարբեր խնդիրներ: Օրինակ՝ դա կլինի կիբերանվտանգությունը և կիբեր բուլինգ, դպրոցների ինքնակառավարումը, ինչ ֆակուլտետներ կարող են ընտրել ուսանողներն այստեղ՝ Ախալքալաքում և ինչպես շարունակել ուսումը։ Նաև շատ հետաքրքիր նախագիծ էր, որը Եվրամիության և ՆԱՏՕ-ի ուղղությամբ իրազեկման բարձրացման մասին էր։ Սա շատ կարևոր ուղղություն է, քանի որ եվրաատլանտյան ինտեգրումը վրաց ժողովրդի շատ հստակ ցանկությունն ու ընտրությունն է, և դա այն պատճառով, որ նրանք լավ գիտեն, որ Եվրաատլանտյան ինտեգրումը կբերի Վրաստանի զարգացում, անվտանգություն, ավելի շատ աշխատատեղեր, բարգավաճում և իհարկե ավելի լավ կենսապայմաններ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ախալքալաքի մեր ընկերներին և գործընկերներին մեր դիվանագիտական հարաբերությունների 30 տարիների ընթացքում շատ լավ համագործակցության և գործընկերության համար»,֊ մեզ հետ զրույցում նշեց դեսպան Դեգնանը։
հանդիպման 2-րդ մասում դեսպանը և աշակերտները հարց-պատասխանի միջոցով խոսեցին տարբեր թեմաների շուրջ։ Երիտասարդները հարցեր ուղղեցին դեսպանին իր կարիերայի, հայ, վրացական մշակույթների, քաղաքական ակտիվության և այլ հարցերի շուրջ։
Նշենք, որ այսօր Վրասատանում ԱՄՆ լիազոր դեսպանը նմանօրինակ հանդիպոմ ունեցավ նաև Նինոծմինդայում։