Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանի հետ
Վրաստանի փոխվարչապետ, Տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանի հետ: Այս մասին հայտնում է Տնտեսության նախարարությունը:
Տեղեկատվության համաձայն, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտները:
«Զրույցը շոշափել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող և պլանավորված նախագծերը: Այս համատեքստում շեշտը դրվել է Անակլիայի խորջրյա նավահանգստի վրա:
Հանդիպմանը մասնակցել են Տնտեսության և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Թամար Իոսելիանին և Գենադի Արվելաձեն», — ասվում է տեղեկատվության մեջ: