Իոսեբ Ալիբեգաշվիլին հանդիպել է Վրաստանում  Թուրքիայի դեսպանին

Իոսեբ Ալիբեգաշվիլին հանդիպել է Վրաստանում  Թուրքիայի դեսպանին


Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական լիազոր ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին ծանոթության հանդիպում է անցկացրել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա հարաբերությունները և միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները։

Հանդիպմանը ներկա են եղել պետական լիազոր ներկայացուցչի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, տեղակալներ Սերգի Մուշկուդիանին և Վախթանգ Մերաբիշվիլին, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի վարչակազմի ղեկավար Թոռնիկե Խմալաձեն։