Առաջիկա օրերին ԵՄ-ն կհաստատեի հակառուսական ամենազանգվածային պատժամիջոցների փաթեթը. Կալաս
Հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ քննարկել են Ուկրաինային աջակցությունը, խնդիրները, որ կարող են ծագել ռուսական նավթամթերքի դեմ գործող պատժամիջոցների թուլացումից:
Սակայն Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ հիշատակում չկա դիզվառելիքի հարցով Թրամփ-Պուտին համաձայնության վերաբերյալ:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էլ հայտարարել է, որ դիզվառելիքի պատժամիջոցների չեղարկումը Մոսկվային լրացուցիչ միջոցներ է տալիս պատերազմը շարունակելու համար։
«Ռուսաստանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ժամանակը չէ: Եվրոպան նման բան չի անի», — շեշտել է Կալասը:
Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ԵՄ-ն մտադիր է հաստատել պատերազմի սկզբից ի վեր հակառուսական ամենազանգվածային պատժամիջոցների փաթեթը։