Նինոծմինդայում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը

Նինոծմինդայում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը


Նինոծմինդայում քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ծրագրերը

Սամցխե-Ջավախեթիի շրջանի պետական լիազոր ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանիի հետ աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և քաղաքային խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ու սոցիալական ծրագրերը, բնակչության կարիքները, ինչպես նաև առկա խնդիրների և մարտահրավերների ժամանակին լուծման հնարավոր ուղիները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղական ինքնակառավարման և պետական կառույցների միջև արդյունավետ ու համակարգված համագործակցության ապահովմանը՝ բնակչության կարիքներին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են պետական լիազոր ներկայացուցչի տեղակալներ Դավիթ Մումլաձեն, Սերգի Մուշկուդիանին և Վախթանգ Մերաբիշվիլին, քաղաքային խորհրդի նախագահ Վան Արոյանը, ինչպես նաև քաղաքապետի և քաղաքային խորհրդի նախագահի տեղակալները։