Բորժոմիում Արտակարգ իրավիճակների ծառայության անդամներին շնորհվել են հավաստագրեր

Բորժոմիում Արտակարգ իրավիճակների ծառայության անդամներին շնորհվել են հավաստագրեր


Բորժոմիում Արտակարգ իրավիճակների ծառայության  (DART) անդամներին շնորհվել են հավաստագրեր՝ վերապատրաստումն հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։

Հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցել են Բորժոմիի քաղաքապետի տեղակալ Գելա Մաղրաձեն, Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի վարչակազմի՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Արտակարգ իրավիճակների  ծառայության և Վրաստանի Կարմիր խաչի ներկայացուցիչները։

Միջոցառումը տեղի է ունեցել Բորժոմիում՝ սիմուլյացիոն վարժանքի ավարտից հետո։ Գործնական ուսուցումն անցկացվել է Ցեմի գյուղի «Գանթիադ» հյուրանոցում և հանդիսացել է «Համագործակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող հատուկ՝ երրորդ ուսումնական դասընթացի ամփոփիչ փուլը։

Սեպտեմբերի 20-24-ը Վրաստանի Կարմիր խաչի կազմակերպած ինտենսիվ դասընթացը համատեղ վարել են Նորվեգիայի Կարմիր խաչի և Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների  ծառայության ներկայացուցիչները։

Դասընթացի հիմնական նպատակն էր ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում արձագանքող խմբերի մասնագիտական հմտությունների զարգացումը, գործնական փորձի փոխանակումը և համապատասխան կառույցների միջև համակարգման բարելավումը։

Նման գործնական ուսուցումները նպաստում են արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու կարողությունների ամրապնդմանը և տարբեր կառույցների միջև համակարգված գործողությունների կատարելագործմանը։