Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում կվերականգնվի 3 կմ ճանապարհային հատված
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի պետ Արա Մովսիսյանը, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթացել է Բուղաշեն գյուղում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։
Նախագիծը նախատեսում է Գոման–Բալխո–Բուղաշեն գյուղերը միմյանց կապող ճանապարհահատվածի ամբողջական վերակառուցում։
Աշխատանքների շրջանակում նախատեսվում է վերականգնել ճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածը, տեղադրել կոյուղու համակարգ և անհրաժեշտ ճանապարհային նշաններ։
Նախագիծը ֆինանսավորվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 337 288 լարի։