Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները միացել են կամավոր արյան հանձնման արշավին
Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցել են կամավոր արյան հանձնման արշավին՝ իրենց ներդրումն ունենալով մարդասիրական կարևոր նախաձեռնության իրականացման գործում։
Արշավը կազմակերպվել է Ախալքալաքում՝ քաղաքապետարանի և Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության «Կենտրոնական արյան ինստիտուտի» համատեղ նախաձեռնությամբ։
Կամավոր արյան հանձնման արշավի նպատակն է համալրել «Կենտրոնական արյան ինստիտուտի» արյան և արյան բաղադրիչների պաշարները՝ ապահովելով անհրաժեշտ աջակցություն տարբեր հիվանդություններով և շտապ բուժօգնության կարիք ունեցող պացիենտներին։
Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն արյան անվտանգ պաշարների ձևավորման, հասարակության մեջ կամավոր դոնորության մշակույթի խթանման և մարդկային կյանքերի փրկության գործում։