Վրաստանի երկաթուղուն կավելացվեն Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցխա երթուղիները

Վրաստանի երկաթուղուն կավելացվեն Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցխա երթուղիները


Վրաստանի երկաթուղուն կավելացվեն Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցխա երթուղիները։

Բացի այդ, ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում, Թբիլիսի-Բաթումի երկաթուղու վերականգնումը կավարտվի օգոստոսին։

«Երկաթուղուն կավելացվի Թբիլիսի-Քութայիսի ուղղությունը։ Թբիլիսի-Բաթումի երկաթուղու վերականգնումը կավարտվի օգոստոսին, որի արդյունքում ճանապարհորդության ժամանակը կկրճատվի 1,5 ժամով՝ հինգ ու կես ժամից կհասնի մինչև չորս ժամ։

Բացի այդ, օգոստոսին կավարտվի Թբիլիսի-Ախալցխա երկաթուղու վերականգնումը, որի արդյունքում վերոնշյալ ճանապարհորդությոնը, որը չեղարկվել էր 2009 թվականից, կվերականգնվի, և  ժամանակը, նախկին ժամանակների համեմատ, 6 ժամից կկրճատվի մինչև 3 ժամ, այսինքն՝ Թբիլիսի-Ախալցխա ուղղությամբ ճանապարհորդության ժամանակը կիսով չափ կկրճատվի», — ասաց Կոբախիձեն։