Ախալցխայի «Van» համույթը փայլեց երևանյան բեմում․ Կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ փառատոնը

Ախալցխայի «Van» համույթը փայլեց երևանյան բեմում․ Կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ փառատոնը


Ապրիլի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարկի տակ տիրում էր տոնական մթնոլորտ։ Այստեղ անցկացվեց «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը։

«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված այս խոշոր միջոցառումը մեկտեղել էր բազմաթիվ պարային համույթների աշխարհի տարբեր անկյուններից՝ դառնալով մշակութային իսկական երկխոսության հարթակ։

Փառատոնին Վրաստանը ներկայացնող պատվիրակության կազմում էր Ախալցխայի «Van» պարային համույթը՝ պարուսույց Գայանե Մկրտչյանի գլխավորությամբ։ Համույթը հանդիսատեսին ցուցադրեց երկու կատարում՝ ներկայացնելով հայկական և վրացական պարարվեստի ողջ հմայքն ու էներգետիկան։

Հատկանշական է, որ Վրաստանում «Ծաղկունք» միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն է «N Studio»-ն, որն ակտիվորեն աջակցում է մշակութային կապերի ամրապնդմանը։ Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ արժանանալով ներկաների բարձր գնահատականին և հերթական անգամ ապացուցելով պարարվեստի միավորող ուժը։