Ախալցխայի մարզական միությունում գործում է 16 մարզական բաժին
Ախալցխայի մունիցիպալիտետի կարևոր առաջնահերթություններից են սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպի տարածումը։
Քաղաքապետարանի աջակցությամբ և լիարժեք ֆինանսավորմամբ Ախալցխայի մարզական միությունում գործում է 16 մարզական բաժին։
Գոյություն ունեցող մարզական ենթակառուցվածքը թույլ է տալիս սաներին և երիտասարդներին մարզվել և ցուցադրել իրենց կարողությունները լավ հագեցած, ժամանակակից չափանիշներին համապատասխանող միջավայրում։
Ներկայումս մարզական միությունն ունի 530 սան, ովքեր անվճար սովորում են թեթև ատլետիկայի, բռնցքամարտի, ձյուդոյի, ազատ ոճի ըմբշամարտի, ծանրամարտի, խառը մարտարվեստի, քիքբոքսինգի, կարատեի, թեքվանդոյի, բազկամարտի, ֆուտբոլի, ռեգբիի և շախմատի բաժիններում։
Բացի այդ, մունիցիպալիտետն ունի «Սամցխե» ֆուտբոլային թիմ և Ախալցխայի բասկետբոլի ակադեմիա, որտեղ տարբեր տարիքային խմբերի 107 սան սովորում են բասկետբոլ։
Հատկանշական է, որ Ախալցխայի մարզիկները հաջողությամբ մրցում են մունիցիպալ, ազգային և միջազգային մրցումներում և զբաղեցնում մրցանակային տեղեր։