Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվեց։
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ գործընկերոջը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նախարարների կաբինետի անդամների հետ միասին։
«Այցի շրջանակներում տեղի է ունեցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը՝ Վրաստանի և ՀՀ վարչապետների համանախագահությամբ։
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում՝ կառավարական պատվիրակության հետ միասին», — նշվում է տեղեկատվության մեջ։