Երևանը հյուրընկալելու է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը

Երևանը հյուրընկալելու է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը


Մայիսի 4-5-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանը հյուրընկալելու է  Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում։

«Անհամբեր սպասում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպմանը։ Մենք վճռական ենք մեր ռազմավարական օրակարգով ավելի ամրապնդել Հայաստան-ԵՄ գործընկերությունը», — գրել է Փաշինյանը։