ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գործակալության ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլին ժամանել է Վրաստան
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գործակալության ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլին ժամանել է Վրաստան։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:
ԱՄՆ դեսպանատան տվյալներով՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կհանդիպի կառավարության, մասնավոր հատվածի և հանրության ներկայացուցիչների հետ, կշրջի Փոթիի նավահանգիստը և կայցելի վարչական սահմանային գիծը:
«Մենք ուրախ ենք ողջունել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Պիտեր Անդրեոլիին Վրաստանում:
Նա կհանդիպի կառավարության, մասնավոր հատվածի և վրաց հասարակության ներկայացուցիչների հետ: Նա նաև կմեկնի Փոթի՝ նավահանգստում ամերիկյան ներդրումները ստուգելու և վարչական սահմանային գիծը այցելելու համար», — ասվում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ: