Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հանդիպմանը ներկայացվել են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և մարտահրավերները

Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հանդիպմանը ներկայացվել են ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և մարտահրավերները


Հոկտեմբերի 28-ին Ն.Գ. դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական նորակազմ խմբի անդրանիկ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է դեսանությունը:

 

Շնորհավորելով խմբի նախագահ Մայքլ Կոտոյին (Ազատական կուսակցություն) և փոխնախագահներ Քոնի Կոդիին (Պահպանողական կուսակցություն) և Ալեքսիս Դեշանին (Քվեբեկյան բլոկ կուսակցություն) իրենց պաշտոններում ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ դեսպանն իր լիակատար աջակցությունն է հայտնել խմբի աշխատանքներին։

 

Դեսպան Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ավանդաբար հանդիսացել է հայ-կանադական հարաբերությունների հիմնասյուներից մեկը։ Տվյալ համատեքստում կարևորվել է Հայաստանի՝ որպես խորհրդարանական ժողովրդավարության արժեքները կրող երկրի ակտիվ համագործակցությունը կանադացի գործընկերների հետ։

 

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել խմբի հին ու նոր անդամներին Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջնահերթություն ունեցող հարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար։

 

Դեսպանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և առկա մարտահրավերները։

Շնորհակալություն հայտնելով դեսպան Հարությունյանին հանդիպմանը ներկա գտնվելու և ողջույնի խոսքով հանդես գալու համար՝ խմբի նախագահող Մ. Կոտոն հանձն է առել շարունակել ջանքերը՝ ի նպաստ հայ-կանադական հարաբերությունների։

Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով