Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Պուտինը պետք է հանդիպեն

Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Պուտինը պետք է հանդիպեն


Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպեն:

«Հոգնել եմ մնացածների հանդիպումներից: Կարծում եմ՝ կլուծենք ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված խնդիրները: Եթե չլուծենք, շատ հետաքրքիր կլինի»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահի հետ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով` անհրաժեշտության դեպքում իրենից լավ ոչ ոք ճնշում չի գործադրում: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ ուկրաինական կողմը բավականաչափ խաղաքարտեր չունի բանակցություններում:

Թրամփն անդրադարձել է Գազայի հատվածում իրավիճակին, տեղեկացրել, որ աշխատանքներ են տարվում ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիներին վերադարձնելու ուղղությամբ: ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ առաջիկա շաբաթներին լավ նորություններ կլինեն:

«Պետք է օգնենք նաև պաղեստինցիներին։ Գազայում շատ մարդիկ սովամահ են լինում։ Այնպես որ, երկու կողմին էլ պետք է աջակցենք»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։