Մայիսի 9-ի հրադադարի գաղափարը թատերական ներկայացում է. Զելենսկի

Մայիսի 9-ի հրադադարի գաղափարը թատերական ներկայացում է. Զելենսկի


Խոսելով մայիսի 8-11-ը հրադադար հաստատելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին՝ Ուկրաինայի նախագահը կոչ է արել Մոսկվային՝ համաձայնել 30 օրով կրակը դադարեցնելու՝ Կիևի առաջարկին։ «Ինչո՞ւ 30 օրով… քանի որ երեք, հինգ կամ յոթ օրում անհնար է խաղաղության բանակցություններ վարել: Մայիսի 9-ի հրադադարի գաղափարն ավելի շատ թատերական ներկայացում է»,- կարծիք է հայտնել Զելենսկին: Նրա խոսքով՝ դա ուղղակի պատրվակ է Վլադիմիր Պուտինի համար՝ մեղմելու միջազգային հանրությունից մեկուսացումը:

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: