Կշարունակենք ուրանի հարստացումը ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ կամ առանց դրա. Արաղչի

Կշարունակենք ուրանի հարստացումը ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ կամ առանց դրա. Արաղչի


Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ուրանի հարստացումը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ կամ առանց դրա: Աբբաս Արաղչին նաև նշել է, որ Իրանը ներկայումս գնահատում է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլի իր մասնակցության հնարավորությունը։ Օրերս, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած նոր համաձայնագիր պետք է ներառի հարստացումից զերծ մնալու պայմանավորվածություն: Թեհրանը հայտարարել է, որ միջուկային իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում: Լրատվամիջոցները գրում են, որ այս շաբաթվա վերջին Հռոմում տեղի կունենա բանակցությունների հինգերորդ փուլը:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։