Թրամփը՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կարևոր է անվանել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը, որը նախատեսվում է Ստամբուլում մայիսի 15-ին։ Նա հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքում դրական արդյունքներ կգրանցվեն։
«Ես պնդեցի, որ այդ հանդիպումը տեղի ունենա, և այն տեղի կունենա: Կարծում եմ, որ երկու առաջնորդներն էլ այնտեղ կլինեն»,- ասել է Թրամփը:
Նա հայտարարել է, որ ինքը ևս դիտարկում է մայիսի 15-ին Թուրքիա այցելելու հնարավորությունը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։