Վրաստանի ԿԳԵ նախարարությունը սահմանել է 2025-26 ուս-տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետները

Վրաստանի ԿԳԵ նախարարությունը սահմանել է 2025-26 ուս-տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետները


Վրաստանի ԿԳԵ նախարարությունը սահմանել է 2025-26 ուս-տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետները: 2025 թվականից, ցանկության դեպքում, կարող են գրանցվել նաև այն երեխաները, որոնց 6 տարեկանը կլրանա մինչև դեկտեմբերի 31 ներառյալ։

I փուլ- 2025 թ-ի մարտի 10-ից մինչև մարտի 21-ը ներառյալ կարող են գրանցվել սահմանափակ կարողություն ունեցող երեխաները։

Առաջին փուլում գրանցված երեխաների փաստաթղթերը դպրոց կարելի է ներկայացնել մարտի 24-ից մինչև  ապրիլի 30 ընկած ժամանակահատվածում։

Սահմանափակ կարողություն ունեցող է համարվում այն երեխան, ով ունի՝ ֆիզիկական սահմանաֆակում, մտավոր զարգացման խախտում, ուսման կարողության խախտում, զգայարանների (լսողություն կամ տեսողություն) զարգացման խախտում, խոսակցության զարգացման խախտում,  վարքի և էմոցիոնալ խախտում, երկարաժամկետ հոսպիտալացման կարիք,  աուտիզմի սպեքտր։

II  փուլ— Այս փուլում գրանցվելն ու փաստաթղթերը դպրոց ներկայացնել հնարավոր է  2025թ․ մայիսի 2-ից  մինչև մայիսի 20 ներառյալ։

Այս փուլում կարող են գրանցվել այն երեխաները՝

ա) ովքեր ունեն դպրոցում սովորող քույր կամ եղբայր,

բ)ում  ծնողը աշխատում է տվյալ դպրոցում,

գ)որի ընտանիքից երկու կամ ավել աշակերտ է հաճախելու առաջին դասարան։

III  փուլ— Համընդհանուր  գրանցումն է, որը հնարավոր կլինի 2025 թ․ մայիս 22-ից հունիսի 17 ներառյալ։

Այս  փուլում գրանցված երեխաների փաստաթղթերը դպրոց կարելի է ներկայացնել հունիսի 18-ից մինչև հունիսի 27 ընկած ժամանակահատվածում։

IV  փուլ-Այս փուլում կարող են գրանցվել այն բոլոր երեխաները, ովքեր չեն հասցրել գրանցվել I , II և III փուլերում, կամ ուզում են փոխել գրանցումը որը հնարավոր կլինի հունիսի 30-ից մինչև հուլիսի 15  ընկած ժամանակահատվածում։

Գրանցումը իրականացվելու է Վրաստանի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի registration.emis.ge.  միջոցով։