Սերբիայում կրկին զանգվածային ցույցեր են. կան ձերբակալվածներ

Սերբիայում կրկին զանգվածային ցույցեր են. կան ձերբակալվածներ


Սերբիայում կրկին զանգվածային ցույցեր են, լուրջ բախումներ չեն եղել, սակայն կան ձերբակալվածներ: Բելգրադում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Ակցիայի մասնակիցներն արգելափակել են պետական որոշ կառույցներ. նրանք պահանջում են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել:

Ցուցարարները, ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրել են նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը և պայքարել կոռուպցիայի դեմ:

Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր՝ իշխանությունն ակնկալում է, որ ակցիային կարող է միանալ 60,000-ից 80,000 քաղաքացի, նա կոչ էր արել իրավապահներին ուժ չկիրառել, սակայն բերման ենթարկել հասարակական կարգը խախտողներին: