Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով վաղը կայցելի Անկարա՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և համաշխարհային ընթացիկ իրադարձությունները: Մտքեր կփոխանակվեն այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների հետագա ամրապնդման համար:

Այցի շրջանակում տեսակապով տեղի կունենա Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որի հիմքը դրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։