Ստամբուլի նոր ժամանակավոր քաղաքապետ է ընտրվել Իմամօղլուի տեղակալը

Ստամբուլի նոր ժամանակավոր քաղաքապետ է ընտրվել Իմամօղլուի տեղակալը


Ստամբուլի քաղաքային խորհուրդը քվեարկություն է անցկացրել մեգապոլիսի ժամանակավոր քաղաքապետի ընտրության համար։

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Ստամբուլի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում քննարկվել են փաստաբան Յուլքյու Ինանլիի և կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի տեղակալ Նուրի Ասլանի թեկնածությունները:

Քվեարկության արդյունքում Ստամբուլի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Ժողովրդահանրապետական ​​կուսակցության անդամ Նուրի Ասլանը։

Բացի այդ, թուրքական NTV հեռուստաալիքը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 106 մարդու՝ հաջակցություն Իմամօղլուի ակցիաների ժամանակ իրավապահ ուժերին դիմադրություն ցույց տալու համար։

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 19-25-ը երկրում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել: