Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ գործարքներն արդեն ուրվագծվում են. Թրամփ

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ գործարքներն արդեն ուրվագծվում են. Թրամփ


Կարծում եմ՝ շատ շուտով ամբողջական հրադադար կլինի՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական հակամարտությունից:
 
«Այնուհետև կքննարկվեն գործարքները՝ հողերի բաժանման մասին և այլն, և այլն: Այդ ամենը քննարկում ենք», — ասել է ԱՄՆ նախագահը: Նա կարծիք է հայտնել, որ գործարքն արդեն ուրվագծվում է:
 
Թրամփն անդրադարձել է Պեկինի հետ հարաբերություններին, վստահեցրել՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմել Չինաստանի հետ: «Բայց եթե անեինք դա, շատ լավ պատրաստված կլինեինք», — հավելել է նախագահը:
 
Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է զրուցել Սի Ծինփինի հետ: «Մենք հիասքանչ հարաբերություններ ունենք և կունենանք: Բայց Բայդենի ժամանակ տրիլիոն դոլարի դեֆիցիտ ենք ունեցել: Կքննարկենք դա», — մանրամասնել է Թրամփը:
 
ԱՄՆ նախագահը և պաշտպանության նախարարը Սպիտակ տանը հայտարարել են, որ Boeing-ին վստահել են նոր սերնդի F-47 կործանիչների մշակումը, որոնք, ըստ Թրամփի, աննախադեպ հզորություն ունեն և պետք է փոխարինեն ռազմաօդային ուժերի F-22 կործանիչներին։